«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Ի՞նչ է պետք գերտերություններին Հայաստանից

Ի՞նչ է պետք գերտերություններին Հայաստանից
05.03.2024 | 17:15

Ռուսներին ընդամենը պետք էր, որ իրենց դեմ չլինենք ու իրենց չխաբենք։

Եվրոպային պետք է, որ ռուսներին հեռացնենք, ու իրենք ճանապարհ ունենան թուրքական աշխարհով դեպի Չինաստան։

Ամերիկային ի՞նչ է պետք` դա ինձ համար պարզ չի։ Երևի՝ պլացդարմ Իրանի դեմ, որ մեր կողմից էլ շրջապատվի Իրանը, քանի որ մնացած կողմերում արդեն ամերիկյան բազաները կան։

Ու եթե մենք չուզեցինք ռուսների առաջարկածը և չխաբելը համարեցինք ռուսի դեմ կզել, այ հիմա նոր երևի կտեսնենք կզելը որն է։

Ապագան թափով է գալիս:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ